Ավստրիայի ՆԳՆ-ն չի հաստատում Վովկի սպանության մասին տեղեկատվությունը

Ավստրիայի դրոշը
Ավստրիայի ՆԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացրել պետական անվտանգության և հետախուզության վարչության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ավստրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել է Նատալյա Վովկի սպանության մասին Express հրատարակության հոդվածը՝ նշելով, որ չի կարող հաստատել այս տեղեկատվության իսկությունը։
Ավելի վաղ Exxpress ավստրիական հրատարակությունը հայտնել էր, որ Դարյա Դուգինայի սպանության մեջ կասկածվող ուկրաինուհի Նատալյա Վովկին մահացած են գտել վարձակալած բնակարանում։ Որպես իր տեղեկատվության աղբյուր՝ հրատարակությունը մեջբերել էր տելեգրամում տարածված հաղորդագրությունը։
«Պետական անվտանգության և հետախուզության վարչության (DSN) մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մենք կարող ենք ձեզ տեղեկացնել, որ Ավստրիայում նման դեպք հայտնի չէ: Հետևաբար, մենք չենք կարող հաստատել այս տեղեկատվության իսկությունը», - ասել է Ավստրիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ բացահայտել է Դարյա Դուգինայի սպանությունը։