ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հունաստանը С-300 համակարգից հրթիռ է արձակել հետախուզական առաքելություն իրականացնող թուրքական ինքնաթիռների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN Türk հեռուստաալիքին։
«Թուրքական հերթապահող ինքնաթիռները Հունաստանի կողմից հարձակման են ենթարկվել Կրետե կղզում տեղակայված С-300 համակարգի հրթիռներով»,-ասել է աղբյուրը։
Նշվում է, որ թուրքական F-16 ինքնաթիռները «ցամաք-օդ» տեսակի հրթիռ են ֆիքսել Հռոդոս կղզուց դեպի արևմուտք՝ Էգեյան ծովում։
Շեշտվում է, որ «չնայած թշնամական գործողություններին», ինքնաթիռը կատարել է իր առջև դրված խնդիրները և ապահով վերադարձել բազա։