ԱՄՆ-ն ավելացնում է ծովով Ուկրաինային զենքի և զինամթերքի մատակարարումները

Պենտագոն
Պենտագոնը չի բացահայտել մատակարարման կոնկրետ ուղիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն ավելացնում է Ուկրաինային զենքի և զինամթերքի մատակարարումները ծովով։ Այս գրում ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Washington Post-ին։
Նախկինում գործընթացն արագացնելու համար զենքերը մատակարարվում էին հիմնականում օդային ճանապարհով։ Հրատարակությունը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին, գրում է, որ ԱՄՆ-ն ծովային ճանապարհը սկսել է օգտագործել դեռ գարնանը՝ հրետանի և ծանր սպառազինություն ուղարկելու համար, քանի որ այդ կերպ ավելի հեշտ է զինամթերք տեղափոխելը։ Այսպիսով, Ուկրաինան, ինչպես նշված է նյութում, պետք է կարողանա ավելի մեծ զինանոց կուտակել։
Պենտագոնը չի բացահայտել մատակարարման կոնկրետ ուղիները՝ նշելով, որ զենքի մի մասը գալիս է անմիջապես ամերիկյան մայրցամաքից, իսկ մյուսն ուղղվում է Եվրոպայում ԱՄՆ-ի պաշարների համալրման համար՝ Ուկրաինային մատակարարածի դիմաց:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 185-րդ օրը։