Վուչիչը հայտարարել է, որ 7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումը

Սերբիայի նախագահն ասել է, թե որ դեպքում ստիպված կլինի հրապարակել իր ասածն ապացուցող փաստաթղթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չհրկիզվող պահարանում է պահում ինքնահռչակ Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու վերաբերյալ չհրապարակված պաշտոնական դիվանագիտական 7 նոտաները։

«Ներկայում իմ և արտգործնախարարի չհրկիզվող պահարաններում ճանաչումը հետ կանչելու մասին 7 փաստաթուղթ է գտնվում։ Մենք աշխատում էինք և հաջողել ենք, նման փաստաթղթերի քանակը 4-ից 7-ի է հասել»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վուչիչն ասել է, որ կհրապարակի փաստաթղթերը, եթե Պրիշտինան փորձ անի միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտ ներկայացնել։
Կոսովոյի իրադրությունը պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Բելգրադի շահերը. Լավրով
Ավելի վաղ Պետդեպում սերբերին հորդորել էին մոռանալ, որ Կոսովոն Սերբիայի մաս է։ ՌԴ ԱԳՆ պատշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրանից հետո հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք այդ մասին չի մոռանա։