«Տարվա հարսանիքը». Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին կադրեր են հրապարակել

Աստղային զույգը հարսանիքն արել է օգոստոսի 25-ին։ Պավել Պրիլուչնին շնորհակալություն է հայտնել կնոջն ու պրոֆեսիոնալների թիմին հարսանյաց գեղեցիկ արարողության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի Sputnik. Դերասան Պավել Պրիլուչնին և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը հարսանիքից հետո առաջին անգամ սոցցանցերում հրապարակումներ են արել` ներկայացնելով արարողությունից իրենց տպավորությունները։
Պավել Պրիլուչնիի հրապարակումը
Պավելը համեստություն չի արել և բավական էմոցիոնալ ձևով է արտահայտվել արարողության վերաբերյալ։

«Կարծում եմ` «Տարվա հարսանիքը» կայացավ։ Որ այն այսպիսին է ստացվել, շնորհակալ եմ տիկնոջս և պրոֆեսիոնալների թիմին։ Անմոռանալի էր։ Ինչպես մեզ մոտ` կինոյում է ընդունված, կիսվում եմ կարճ տեսանյութով, իսկ հետո մի քանի սերիա կդիտեք։ Բավական շատ նկարահանումներ են եղել»,- նշել է նա։

Զեփյուռը սրտիկի տեսքով էմոջիներով է արձագանքել գրառմանը, իսկ իր էջում ամուսնու հետ մի քանի լուսանկար է հրապարակել։
«Հիմա ես ամուսնացած եմ։ Իմս, սիրում եմ քեզ»,- գրել է նա։
Զեփյուռ Բրուտյանի հրապարակումը
Հիշեցնենք, որ դեռ մայիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ 34 տարեկան Պրիլուչնին և 26 տարեկան Բրուտյանն ամուսնացել են։ Զույգն իբրև թե հարաբերությունները օրինականացրել էր մայիսի 12-ին Մոսկվայի զագսերից մեկում, այնուհետև մեղրամսի մեկնել տրոպիկական կղզիներ, իսկ ճոխ ճաշկերույթը որոշել էին հետաձգել։
Քանոնահարներ, շքեղ ձևավորում. Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանեկան արարողությունն է
Հարսանիքը կայացել է օգոստոսի 25-ին։ Նույն օրը համացանցում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել։ Զեփյուռը կատարել է հարսի պարը հայկական երաժշտության ներքո։