Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ. բացականեր են եղել

Հանդիպմանն այս անգամ չեն մասնակցել Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ։
Ինչպես հայտնում են կառավարությունից, խորհրդակցական ժողովի հերթական նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Ի՞նչ կարող են տալ Փաշինյանի և արտախորհրդարանականների հանդիպումները. քաղաքագետի դիտարկումը
Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ինչի մասին հայտարարվել է մայիսին կայացած հանդիպմանը։
Շարքի վերջին հանդիպումը կայացել էր ս.թ. հուլիսի 2-ին։
Օգոստոսյան հանդիպմանը չեն եղել նախորդ հանդիպումներին մասնակցած` Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։