ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Համոզված եմ, որ ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը, խորհրդարանների և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ընթացող համատեղ հետևողական աշխատանքը, մշակութային և հումանիտար շփումների ակտիվացումը, անկասկած, նոր հորիզոններ կբացեն հայ-ղազախական հարաբերությունների ներուժի իրացման գործում։ Դա բխում է մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից, տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման փոխադարձ հետաքրքվածությունից»,– ասված է ուղերձում։
Փաշինյանը Ղազախստանին ու ղազախ ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։