Ինքնասպանություն Լոռիում. 66–ամյա տղամարդու դին հայտնաբերել են հակի թելով կախված վիճակում

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. իր տան բակում հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ 66-ամյա Արարատ Մ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Գարգառի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու կախված դի
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։