ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանը և Էրիկա Անդրեևան Մեծ սաղավարտի մրցաշարի վերջին՝ չորրորդ խաղաշրջանում դուրս են եկել ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) հիմնական փուլ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ավանեսյանը որակավորման եզրափակիչում 7:5, 7:5 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Մայուկո Ուչիժիմային, որը 26-րդ համարն էր:
Իր հերթին Անդրեևան (27-րդ համարը) պարտության է մատնել իր հայրենակից Կամիլա Ռահիմովային (6) - 4:6, 6:3, 6:3։ Չնայած պարտությանը՝ Ռահիմովան կխաղա հիմնական փուլում։
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշում Ավանեսյանը զբաղեցնում է 138-րդ տեղը, Անդրեևան` 131-րդ տեղը: Ռուսաստանցի երկու կանայք կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս են եկել Մեծ սաղավարտի մրցաշարի հիմնական փուլ: