ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիան Ուկրաինային առափնյա գիծն ականազերծելու նպատակով ստորջրյա անօդաչուներ կփոխանցի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեծ Բրիտանիան Ուկրաինային ստորջրկա անօդաչուներ կփոխանցի և ուկրաինացի զինծառայողներին Բրիտանիայում կսովորեցնի դրանք կիրառել առափնյա գիծն ականազերծելու համար», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինա ականներ հայտնաբերող 6 սարք կուղարկեն։ Դրանցից 3-ը կտրամադրվեն հենց Բրիտանիայի պահուստից, մյուս երեքը նախատեսվում է ձեռք բերել պաշտպանական արդյունաբերությունից։
Ուկրաինայի ռազմածովային ուժերի տասնյակ զինծառայողների առաջիկա ամիսների ընթացքում կսովորեցնեն կիրառել անօդաչուները։ Առաջին խումբն արդեն սկսել է դասընթացները։