Ասանժը կրկին բողոքարկել է իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը

Պատասխանող կողմը ԱՄՆ կառավարությունն ու Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ԱՄՆ–ին արտահանձնելու որոշման հետ կապված կրկին Լոնդոնի բարձրագույն դատարան է դիմել։ Այս մասին հայտնում է WikiLeaks–ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանության է արժանացրել Ասանժին ԱՄՆ–ին արտահանձնելու որոշումը, որտեղ նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում։ Կազմակերպությունում այս որոշումը խոսքի ազատության համար «մութ օր» են անվանել։
Հայտնի է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշումը կայացնելու ամսաթիվը
Նշվում է, որ Ասանժը Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարան է դիմել «բողոքարկման վերջնական ձևակերպված հիմնավորումներով»։
«Պատասխանող կողմը ԱՄՆ կառավարությունն ու ներքին գործերի նախարար (Մեծ Բրիտանիայի) Պրիտի Պատելն են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ փաստաթուղթը «կարևոր նոր վկայություններ» է պարունակում հօգուտ Ասանժի, սակայն մանրամասներ չեն ներկայացվել։
ԱՄՆ–ում 50-ամյա ավստրալացին մեղադրվելու է ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման խոշորագույն դեպքի հետ կապված հանցագործությունների համար։
Ջուլիան Ասանժն ու Ստելլա Մորիսն ամուսնացել են Բելմարշ բրիտանական բանտում. լուսանկար