Արզականում տղամարդը կտրել է կնոջ պարանոցը, ապա ամուսինների դանակահարել իրենց ննջասենյակում

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զորիկ Մ-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի Sputnik. Այսօր՝ օգոստոսի 27-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 05։10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի»,–գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ 57-ամյա Ավետիք Ա-ն է և 53-ամյա Անահիտ Ա-ն։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը` ժամը 03։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Զորիկ Մ-ն մտել է տուժածների ննջասենյակ և անհայտ պատճառներով ծեծի ենթարկել Ավետիք Ա-ին և Անահիտ Ա-ին, դանակով հարվածել աջ արմնկային հատվածին, ապա դանակի մի քանի հարվածներ հասցրել Ավետիք Ա-ի մարմնի տարբեր մասերին»,–գրում է կայքը։
Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. 38-ամյա տղամարդուն մահացած են գտել
Նշված հանցագործությունը բացահայտելու և Զորիկ Մ-ին հայտնաբերելու նպատակով ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները Զորիկ Մ-ի եղբոր հետ այցելել են նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում մահճակալի վրա հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած կնոջ դի։
Պարզվել է, որ մահացածը Արզական գյուղի բնակիչ 35-ամյա Սեդա Պ-ն է, որը, կայքի տեղեկություններով, Զորիկ Մ-ի կինն է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զորիկ Մ-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ–ն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները
Դեպքի փաստով սպանության և սպանության փորձի հատկանիշներով Չարենցավանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։