Զապորոժիեում ուկրաինական զորքերի հարվածից հետևանքով 4 զոհվածներից երկուսը երեխաներ են

Զապորոժիե. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով մասնակի ավերվել է բազմահարկ բնակելի տունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի մարզի Կույբիշևո ավանում ուկրաինական զորքերի կողմից բնակելի տան ուղղությամբ հարվածներից հետո 4 մարդ է զոհվել, փլատակներում աշխատանքները շարունակվում են։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Ավանի ուղղությամբ հրթիռային հարվածները հասցվել են այսօր ցերեկը, ենթադրաբար, կրակը բռնկվել է Himars համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածից։ Գնդակոծության հետևանքով մասնակի ավերվել է բազմահարկ բնակելի տունը։
«Չորս զոհերի մեջ երկու երեխա կա` դեռ 2 տարին չբոլորած աղջիկ և 8-ամյա մի տղա։ Վախենամ` տուժածների թիվը ավելանա»,–ասել է Ռոգովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։