Ո՞րն է Ուկրաինայի սադրանքների նպատակը. Գեորգի Մուրադովի ասուլիսը

Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր մարմնում Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադով
Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալը կպատասխանի լրագրողների հարցերին։
Sputnik
Օգոստոսի 29-ին` ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարմնում Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի մամուլի ասուլիսը՝ Մոսկվա-Մինսկ-Երևան տեսակամրջի ձևաչափով։
Ո՞րն է Ուկրաինայի կողմից Ղրիմին ուղղված սադրանքների նպատակը։ Ինչպե՞ս են կառուցվում Բելառուսի առևտրատնտեսական կապերը Ղրիմի Հանրապետության հետ: Ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում այս տարվա գարնանը Ղրիմի Հանրապետության պատվիրակության հայաստանյան այցից հետո:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։