Ուկրաինայի զորքերը 10 հարված են հասցրել ԶԱԷԿ-ի միջուկային վառելիքի թափոնների պահեստարանին

Ուկրաինացի ուժայիններն այսօր հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը նպատակաուղղված կերպով փորձում են հարվածել Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի թափոնների չոր պահեստարանին, այսօր տասը հարված է հասցվել պահեստարանի շրջան, ավերածություններ առայժմ չկան։ Տեղեկությունը հայտնել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Արդեն 10 հարված է գրանցվել։ Պայթյունները որոտացել են միջուկային իզոտոպների պահեստի անմիջական հարևանությամբ։
«Ակնհայտորեն հրաման է տրված հենց այնտեղ խփել՝ արտանետման հասնելով»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոգովը:
Նրա խոսքով՝ պահեստարանում առայժմ ավերածություններ չկան։
Դրա հետ մեկտեղ Ռոգովն ընդգծել է, որ տեղի բնակչության տարհանման համար որևէ հիմք չկա, ինչի մասին հայտարարում է և ինչով վախեցնում է ուկրաինական կողմը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
ՄԱԳԱՏԷ-ն ինքը կհայտարարի ԶԱԷԿ այցելության ժամկետների մասին․ ՄԱԿ