ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ՀՀ 8 մարզերի 17 համայնքներում առաջադրվել են 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինքներ:
ԿԸՀ–ն հայտնում է, որ առաջադրված կուսակցություններից 1-ի` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» գրանցումը մերժվել է, քանի որ բացի դիմումից կուսակցությունը որևէ այլ փաստաթուղթ՝ այդ թվում ընտրական ցուցակ, չի ներկայացրել:
Արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք։
Ջրվեժ և Ճամբարակ համայնքներում գրանցվել է 1 թեկնածու, Տաշիր, Ակունք, Արենի համայնքներում գրանցվել է 2 թեկնածու, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ համայնքներում` 3 թեկնածու, Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան համայնքներում` 4 թեկնածու, Թալինում` 5 և Սիսիանում` 7 թեկնածու։
Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների թեկնածուների գրանցումը կատարվելու է մինչև օգոստոսի 31-ը, ժամը 18:00-ն: