Սուպերմարկետի աշխատակիցը գողացել է չհրկիզվող պահարանը

Սուպերմարկետ. Արխիվային լուսանկար
Սուպերմարկետից գողությունը կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանյան սուպերմարկետներից մեկից երեկ գողացել են չհրկիզվող պահարանը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ ժամը 08:58-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արգիշտիի փողոցի սուպերմարկետներից մեկի չհրկիզվող պահարանը:
«Դեպքի վայր մեկնած ոստիկանության խումբը պարզել է, որ ժամը 00։40-ից 06։30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացել և տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը: Պարզվել է գողությունը կատարող 23-ամյա երիտասարդի ինքնությունը, որը սուպերմարկետի աշխատակից է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գողությունը կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: