Օգոստոսին Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքով բեռնված մոտ 40 նավ է դուրս եկել. ՌԴ ՊՆ

ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Բեռնանավերը Ուկրաինայի նավահանգիստներից դուրս են եկել «Հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության» իրականացման շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Օգոստոսի 1-ից ի վեր գրեթե 40 բեռնանավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ-ի Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նա նշել է, որ «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության» իրականացման շրջանակներում 2022 թ․-ի օգոստոսի 1-ից ապահովվել է 39 բեռնանավերի (այդ թվում՝ 19 արգելափակված նավերի) ելքը, արտահանվել է 821 547 տոննա պարենամթերք`570 210 տոննա եգիպտացորեն, 28 850 տոննա արևածաղկի ձեթ, 50 301 տոննա ալյուր, 17 000 տոննա սոյա, 90 172 տոննա ցորեն, 2 914 տոննա արևածաղկի սերմ, 18 500 տոննա համակցված կեր, 14 000 տոննա շաքարի ճակնդեղ, 29 600 տոննա սևուկ (ռապս)։
Ուկրաինացի զինվորականները ԼԺՀ-ում հիվանդանոց են գնդակոծել, 3 մարդ սպանվել է. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։