Ներքին շուկայի պաշտպանության համար ներուժ կա. Մալկինան` ԵԱՏՄ անվտանգության մասին

ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՏՄ-ում պարենի ինքնապահովման մակարդակը հասնում է 93 %–ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները տարբեր մակարդակներում քննարկել են պարենային անվտանգության հարցեր: Այս մասին Չոլպոն-Աթա–Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵՏՀ ներկայացուցիչ Իյա Մալկինան։
ԵԱՏՄ երկրների առաջնորդները դեռ պետք է համաձայնեցնեն գազի միասնական շուկայի մասին որոշումը
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն պարենային անվտանգության ապահովման և առաջին հերթին սննդամթերքի ինքնապահովման մակարդակը բարձրացնելու համար: Մալկինան կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներն իրենց ներքին իրավիճակները կարգավորելու համար կարիք չունենան դիմելու միության սահմաններից դուրս։
«Կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ միության երկրներն իրենց սեփական արտադրության հաշվին ամբողջությամբ ապահովում են որոշ մթերատեսակների` հացահատիկի, խոզի մսի, բանջարեղենի, բուսական յուղի, շաքարավազի, ձվի ներքին պահանջարկը»,–ասել է նա։
ԵՏՀ ներկայացուցչի խոսքով՝ կան նաև շատ նուրբ հարցեր, որոնց շրջանակում ներքին շուկան կարգավորելու անհրաժեշտություն է առաջանում։
ԵԱՏՄ-ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի. լուրը հայտնել են ԵԱՏՄ վարչապետները
Մալկինան հավելել է, որ նկատվում է մրգերի և հատապտուղների պակաս, սակայն սննդամթերքով ինքնապահովվածության մակարդակը կազմում է 93 տոկոս։ Նա նշել է, որ Բելառուսն ինքն իրեն ապահովել է 94 տոկոսով, Ռուսաստանը` 90, Ղազախստանը` 83, Ղրղզստանը` 81, իսկ Հայաստանը` 73 տոկոսով։
«Միասին մենք ներուժ ունենք, որպեսզի պաշտպանենք ներքին շուկան ցանկացած ցնցումից։ Վստահ ենք, որ գնում ենք լիակատար ապահովման»,– նշել է Մալկինան։
Նրա խոսքով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 1.5 տոկոսով աճել է գյուղմթերքի արտադրությունը։
ՌԴ փոխվարչապետի գլխավորած առաքելությունը կայցելի Հայաստան` բիզնեսի շահերը պաշտպանելու