ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Նախատեսվում է հիմնանորոգել Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ ոչ միայն ճանապարհն է հիմնանորոգվելու, այլև ավտոկայանատեղի է կառուցվելու, բարեկարգվելու է վաճառահրապարակը, անհրաժեշտության դեպքում հանգստի գոտի է ստեղծվելու։ Բացի այդ, սանհանգույց է կառուցվելու, հեծանվաուղի է գծանշվելու և այլն։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023թ․ ընթացքում։
Ի դեպ, ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։
Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին: