Մարիա Գևորգյանը հաղթեց բուլղարացի մրցակցին. մեր մարզիկների ցուցանիշները ԵԱ–ում

Մարիա Գևորգյանը 5 միավորով կիսում է երկրորդ տեղը ադրբեջանցի Գյունայ Մամաձադայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել բուլղարացի Անտոանետա Ստեֆանովային։
Գևորգյանն այժմ 5 միավորով կիսում է երկրորդ տեղը ադրբեջանցի Գյունայ Մամաձադայի հետ։
Շախմատի կանանց ԵԱ. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է
Առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է, որը սև ֆիգուրներով հաղթել է Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանին և ունի 5,5 միավոր։
Էլինա Դանիելյանը 4 միավորով բաժանում է 10-22-րդ տեղերը։
Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ–ոքի է խաղացել վրացի Նանա Ձագնիձեի հետ և 4,5 միավորով բաժանում է 4-9-րդ տեղերը։ 4,5 միավոր է վաստակել նաև Աննա Սարգսյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել` այս անգամ հաղթելով լեհ մրցակից Ալիսիա Սլիվիցկայային։
Հայ շախմատիստները կրկին հաղթել են. կանանց թիմը ԵԱ-ի առաջատարների խմբում է
Նշենք, որ շախմատի Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։