ՄԱԳԱՏԷ-ն և Ֆրանսիան Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության երաշխիքներ են ստացել. Մակրոն

Էմանուել Մակրոնի խոսքով` ՄԱԳԱՏԷ-ի անկախ առաքելությունը կարող է տեղակայվել Զապորոժիեի ԱԷԿ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան և ՄԱԳԱՏԷ-ն անվտանգության երաշխիքներ են ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից՝ գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Երեկ մենք հանդիպեցինք ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ, իսկ օրերս խոսել եմ նախագահներ Զելենսկու (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու,–խմբ.) և Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի,–խմբ.) հետ: Մենք անվտանգության երաշխիքներ ենք ստացել ուկրաինական և ռուսական կողմերից: Այժմ այնտեղ (Զապորոժիեի ԱԷԿ-ում,–խմբ.) կարող է տեղակայվել ՄԱԳԱՏԷ-ի անկախ առաքելություն, որը պաշտպանված կլինի»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։