Հայազգի միլիարդատերը մեծությամբ երրորդ ածխային ընկերությունը կստեղծի

Ածուխի հանք
Ալբերտ Ավդոլյանը 2021 թվականին «Forbes»–ի վարկածով ներառվել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների ցանկում (115-րդ հորիզոնական), նրա կարողությունը պարբերականը 1 մլրդ դոլար է գնահատել։
Sputnik
ԵՐԵՎԱն, 26 օգոստոսի – Sputnik. «Ա–Փրոփերթի» ընկերության սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը որոշել է միավորել իր ածխային ակտիվները` «Էլգա Ուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԲԿ–ն` հղում անելով իր աղբյուրին։ Միավորման արդյունքում ընկերությունը կդառնա Ռուսաստանում ածխի երրորդ խոշորագույն արտադրողը։
ՌԲԿ–ի զրուցակիցն ասել է, որ միավորված ընկերությունը կկոչվի «ՈւԿ Էլգա– Սիբանտրացիտ» (ԷԼՍԻ)։ Միավորման մասին տեղեկությունը հաստատել է «Ա–Փրոփերթիի» ներկայացուցիչը։
Նախքան միավորվելը «Էլգա Ուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունները խոշորագույն ածխարդյունաբերողների տասնյակում էին և համապատասխանաբար զբաղեցնում էին 4-րդ և 7-րդ հորիզոնականները։
«Էլգա Ուգոլ» ընկերությունը զբաղվում է Յակուտիայի հարավ–արևելքում գտնվող Էլգինսկի ածխի հանքավայրի շահագործմամբ, որի պահուստները ավելի քան 2.2 մլրդ տոննա են գնահատվում։
«Սիբանտրացիտ» խմբին է պատկանում Նովոսիբիրսկի մարզում գործող «Սիբիրսկի անտրացիտ» և «Ռազրեզ Վոստոչնի», Կեմերովոյի մարզում` «Ռազրեզ Կիյզասսկի» ընկերությունները։ 2021 թվականին արդյունահանման ծավալներն աճել են 28%–ով` մինչև 22.6 մլն տոննա, որից 14.6 մլն տոննան անտրացիտն է, 8 մլն տոննան` մետաղագործական ածուխը։
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան