Գոռ Կարապետյանը ձյուդոյի աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ

Գոռ Կարապետյան
Հայ մարզիկը սկզբում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և շարունակեց հաղթական ելույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ձյուդոյի աշխարհի առաջնությունում Գոռ Կարապետյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան։
«Լարված մրցակցությունից հետո Գոռ Կարապետյանը ոսկե մեդալի արժանացավ 81 կգ քաշայինների կարգում»,- նշված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիան նաև ներկայացրել է հայ մարզիկի մրցելույթի կադրերը։
Ի դեպ, Գոռը սկզբում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին, կիսաեզրափակիչում պարտության մատնեց սերբ մարզիկին, իսկ եզրափակիչում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին` արժանանալով ոսկե մեդալի։
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ