«Ձյունե թագուհի» սառցե շոուի գլխավոր փորձն ու գեղասահորդների ոգևորությունը. ֆոտոշարք

Երևանում առաջին անգամ սառցե շոու կանցկացվի, որին կմասնակցեն նաև հայ գեղասահորդները։
Sputnik
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում այսօր և վաղը հայ հանդիսատեսը կարող է դիտել դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա ստեղծված «Ձյունե թագուհի» սառցե շոուն։
Գլխավոր դերերում կլինեն աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան, աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբեթ Տուրսինբաևան, «IceLab International» մրցաշարի արծաթե մեդալակիր Սեմյոն Դանիլյանցը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մորիս Կվիտելաշվիլին։
1 / 16

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացավ սառցե շոուի գլխավոր փորձը

2 / 16

Հեքիաթասացի դերում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մորիս Կվիտելաշվիլին է

3 / 16

Գլխավոր չարագործի դերը բաժին է հասել աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովային

4 / 16

Մորիս Կվիտելաշվիլին խոստանում է հանդիսատեսինզարմացնել եռակի ցատկերով

5 / 16

Երկրորդական դերերի համար գեղասահորդներ են հրավիրվել տարբեր երկրներից

6 / 16

Հանդիսատեսը գեղասահքի բարդ տարրեր կտեսնի

7 / 16

«IceLab International»-ի արծաթե մեդալակիր Սեմյոն Դանիլյանցը և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբեթ Տուրսինբաևան խաղում են Կայի և Գերդայի դերերը

8 / 16

Աշխարհի կրկնակի չեմպիոններ Դենկովան և Ստավիսկին

9 / 16

Շոուն տպավորելու է ոչ միայն գեղասահորդների անկաշկանդ կատարումներով, այլև վառ հանդերձանքով և լուսային լուծումներով

10 / 16

Չարագործի դերը ստանձնել է աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին

11 / 16

Գեղասահորդները խոստանում են անմոռանալի շոու ցուցադրել

12 / 16

Գլխավոր փորձի ժամանակ գեղասահորդները երբեմն չարաճճիություններ են անում

13 / 16

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբեթ Տուրսինբաևան առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում և արդեն ընկերացել է ազգային հավաքականի գործընկերների հետ

14 / 16

Գործընկերների սահքը զարմացրել է Մաքսիմ Ստավիսկիին

15 / 16

Հանդիսատեսը նաև ակրոբատիկ հնարքներ կտեսնի

16 / 16

Հայ գեղասահորդներ Սեմյոն Դանիլյանցը և Սլավիկ Հայրապետյանը

Հայաստանի հավաքականում կընդգրկվի՞ գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը. ԿԳՄՍ փոխնախարարի պատասխանը