ԱՊՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները նիստ են անցկացրել Երևանում

ԱՊՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները նիստ են անցկացրել Երևանում
Նիստի մասնակիցներն ընդունել են մի շարք որոշումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների կոմիտեի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ԱՀՏԱ մարմինների ղեկավարների կոմիտեի նիստը
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունները։
Նիստի մասնակիցներն ընդունել են մի շարք որոշումներ՝ ուղղված զինծառայողների հետ տարվող աշխատանքների ոլորտում բազմակողմ ռազմական համագործակցության համակարգի զարգացմանը:
ԱՊՀ երկրները հաջողությամբ լուծում են ՀՕՊ-ի կատարելագործման խնդիրները. Լեբեդև