ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի զենիթահրթիռային «Siper» համալիրը մեծ արագությամբ թիրախների վերջին փորձարկումների ժամանակ հասել է 100 կիլոմետրի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Թուրքական Sabah թերթը գրել է, որ «Siper»-ը կդառնա այլընտրանք C-400-ին և «Patriot»-ին:
«Մեր «Siper» հեռահար զենիթահրթիռային համալիրը քայլ առ քայլ ավելի վերև է գնում։ Վերջին փորձարկման ժամանակ պարզ դարձավ, որ «Siper»-ը բարձր արագությամբ թիրախներով կարող է հասնել 100 կիլոմետրի: Այս հաջող հարվածով «Siper»-ը ևս մեկ փուլ հաղթահարեց»,-Twitter-ում գրել է Դեմիրը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Դեմիրը հայտնել էր, որ Թուրքիայում մշակվող «Siper» հեռահար հակաօդային պաշտպանության համակարգը կարող է հասնել կամ նույնիսկ գերազանցել C-400 զենիթահրթիռային համակարգին։