15 հատուկ խնդիր. ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին

ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին
ՀՀ զինված ուժերի թիմը նվաճել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) գագաթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին
Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր։ Խնդիրները կատարել են բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում` հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետնանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ:
ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին
Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։