Ուկրաինական զորքերը 7 անգամ գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանը. «Իսկանդեր» է կիրառվել

Դնեպրոպետրովսկի մարզում ռազմական էշելոնի ուղղությամբ «Իսկանդերի» հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ պահեստազորի ավելի քան 200 զինծառայողներ և 10 միավոր ռազմական տեխնիկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը յոթ անգամ գնդակոծել են Զապորոժiեի ԱԷԿ-ի շրջանը, պատասխան հարված է հասցվել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը
Գնդակոծությունն իրականացվել է ուկրաինական զորքերի կրակային դիրքերից, որոնք տեղակայված են Կախովի ջրամբարի հակառակ ափին, ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Զապորոժիեում խոցվել են «Իսկրա» գործարանի արտադրամասերը, որտեղ իրականացվում էր հակաօդային պաշտպանության և հակամարտկոցային պայքարի ռադիոտեղորոշիչ կայանների վերանորոգումը։ Ոչնչացվել են նաև «Мигремонт» ավիացիոն վերանորոգման գործարանի արտադրական մասնաշենքերը, որտեղ իրականացվում էր Ուկրաինայի օդային ուժերի ավիացիոն տեխնիկայի վերականգնումը»,- ասվում է նախարարության ամփոփագրում:

Դնեպրոպետրովսկի մարզում ռազմական էշելոնի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ պահեստազորի ավելի քան 200 զինծառայողներ և 10 միավոր ռազմական տեխնիկա, որոնք ուղևորվում էին դեպի Դոնբաս՝ ռազմական գործողությունների գոտի։

«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել Խարկովի մարզում, ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում։ Բացի այդ, առգրավվել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 19 արկ՝ Կախովի ՀԷԿ-ի, Խերսոն և Դոնեցկ քաղաքների շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԶՈւ-ն Դնեպրի օդանավակայանում երեք ուկրաինական ինքնաթիռ է ոչնչացրել։ Բացի այդ, նախարարությունում նշել են, որ Ռուսաստանի Դաշնային անվտանգության դաշնային ծառայության բարձր ճշգրտության հարվածով Նիկոլաևսկի մարզի Նովի Բուգ բնակավայրի շրջանում ոչնչացվել է ուկրաինական զորքերի «Կախովկա» խմբավորման հրամանատարական կետը:
Նշվում է, որ ոչնչացվել է Ուկրաինական զինուժի 64 զինծառայող և 7 միավոր ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 182-րդ օրը։