Ստեփանակերտում հրդեհը բռնկվել է թթվածնային սարքավորումների արտադրամասում

Ստեփանակերտ, պայթյուն
Հրշեջ-փրկարարները իրականացրել են կրակի մասնակի մեկուսացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտում հրդեհը բռնկվել է թթվածնային սարքավորումների արտադրամասում, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան:
Գերատեսչությունից հորդորում են խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում պայթյուն է եղել և հրդեհ է բռնկվել։