Ստեփանակերտի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է եղել

Պայթյուն Ստեփանակերտում. Արխիվային լուսանկար
Հունան Թադևոսյանը հաստատել է Ստեփանակերտում պայթյունի մասին լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է առաջացել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Դեպքի հանգամանքները պարզվում են»,–գրել է նա։
Թադևոսյանը հավելել է, որ քիչ հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։