Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ավտովթար է եղել. մեկ հոգի մահացել է, մեկն էլ` տուժել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ավտովթար է եղել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին «Chrysler» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին, ժամը 07։59-ին։ Նշվել է, որ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Chrysler» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին։