ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն իր կյանքին սպառնացող վտանգի մասին ահազանգ է ստացել և դիմել իրավապահ մարմիններին։ Քաղաքական գործիչն այդ մասին ասել է «Destape» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Սպառնալիք եմ ստացել, ոստիկանությունն աշխատում է»,- նշել է նա։
Ֆերնանդեսն ընդգծել է, որ մանրամասներ չի հայտնի, քանի որ չի ցանկանում միջամտել հետաքննությանը։