Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի ռազմակայանը նոր գնդակոծության է ենթարկվել

Ամերիկացի զինվորականները փակել են գնդակոծության շրջանը՝ օդ բարձրացնելով ավիացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր նահանգի Կոնիկո նավթահանքի շրջանում ամերիկյան ռազմակայանը վերջին 12 ժամվա ընթացքում երկրորդ անգամ գնդակոծության է ենթարկվել: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Դեյր-էլ- Զորում իր աղբյուրներին։
«ԱՄՆ-ի ռազմակայանը Կոնիկո նավթահանքում՝ երկրի արևելյան մասում, գնդակոծվել է ռեակտիվ նռնականետերից, որից հետո ներսում պայթյուններ են հնչել։ Վիրավորների կամ կորուստների մասին տվյալներ չեն ստացվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի զինվորականներն անմիջապես փակել են այդ շրջանը՝ օդ բարձրացնելով ավիացիան։
Սիրիայի հյուսիսում թուրքական ԱԹՍ–ի հարվածից երեք մարդ է զոհվել
Երեկ երեկոյան հրթիռային հարված է հասցվել ԱՄՆ երկու ռազմակայաններին, որոնք տեղակայված են Սիրիայի արևելքում գտնվող Ալ Օմար և Կոնիկո նավթահանքերի մերձակայքում: