Պուտինը ՌԴ ԶՈւ զինծառայողների թիվն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է 2 039 758 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը կավելանա 137 հազարով՝ հասնելով 1,15 միլիոնի: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել 2 039 758 միավոր, այդ թվում՝ 1 150 628 զինծառայող»,- ասված է հրամանագրում:
Ուկրաինան թունավոր նյութեր է կիրառել ՌԴ զինվորականների դեմ. ՌԴ ՊՆ
Այդ որոշումն իրականացնելու համար բյուջետային հատկացումներ են նախատեսված պաշտպանության նախարարությանը։
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի` ԱՄՆ-ից ստացած հակամարտկոցային համալիրը․ ՌԴ ՊՆ