ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայաննամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից։ Այս մասին հայտնում է ուկրաինական Energoatom պետական ընկերությունը։
Ընկերությունը հայտնել է, որ ատոմակայանի հարեւանությամբ գտնվող մոխրի աղբավայրերում բռնկված հրդեհների պատճառով Ուկրաինայի էներգետիկ համակարգի հետ չորրորդ և վերջին կապի գիծը երկու անգամ անջատվել է։ Նշվում է, որ մյուս երեք գծերը վնասվել են ավելի վաղ տեղի ունեցած հրետակոծության ժամանակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 182-րդ օրը։