Պայմանագրային զինծառայողը այրվածքներ է ստացել, վիճակը ծանր է. ՀՀ ՊՆ

ՊՆ
Բռնկվել է մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկն այրվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքը տեղի է ունեցել այսօր։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Վճարիր ու «ազատվիր» բանակից․ ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ ՊՆ նոր գաղափարը