Նիկոլ Փաշինյանը հասել է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը հասել է Ղրղզստան
Հայաստանի վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան։
Նիկոլ Փաշինյանը հասել է Ղրղզստան
Օգոստոսի 25-26-ը ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում։
Փաշինյանին կուղեկցեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Օգոստոսի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի նեղ կազմով, օգոստոսի26-ին՝ ընդլայնված։
Նիստի օրակարգում է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը, արդյունաբերական համագործակցության ֆինանսավորումը, ալկոհոլի շուկայի կարգավորումը, եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը։
Բացի այդ, համաժողովի շրջանակում տեղի կունենան մի շարք երկկողմ և բազմակողմ բարձր մակարդակի հանդիպումներ։
Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումը։