ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գոյությունը ողջ արևմտյան քաղաքակրթության մեծագույն ողբերգություններից մեկն է: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ Վիրջինիա նահանգի նախկին սենատոր Ռիչարդ Բլեքը:
«Կարծում եմ, որ արևմտյան քաղաքակրթության մեծագույն ողբերգություններից մեկն այն էր, որ ՆԱՏՕ - ն իր գոյությունը չդադարեցրեց Վարշավայի պայմանագրի հետ միաժամանակ», - հայտարարել է Բլեքը:
Նախկինում որոշակի ժամանակահատված ՆԱՏՕ-ն դրական ուժ էր համարվում, սակայն այժմ այն դարձել է միջազգային հարաբերություններում ապակայունացնող տարր։