Իրաքում տեղակայված թուրքական ռազմակայանը հրթիռակոծվել է. ԶԼՄ

Հրթիռներն արձակվել են Մոսուլ քաղաքից, կորուստների մասին տեղեկություն դեռ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգի թուրքական «Զլիկան» ռազմակայանը հրթիռակոծվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրաքյան անվտանգության մարմինների աղբյուրներին։
«Հրթիռակոծվել է «Զլիկան» ռազմական ճամբարը, որը թուրքական բանակի համար ռազմակայան է դարձել Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում։ Հրթիռներն արձակվել են Մոսուլ քաղաքից, կորուստների մասին տեղեկություն դեռ չկա», – ասել է աղբյուրը։
Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին, շարունակվել 2015-ին։ Իրաքի հյուսիսում են գտնվում ՔԱԿ–ի ռազմաբազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ–ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում։ Մոսուլից հյուսիս–արևելք գտնվող «Զլիկան» ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճեր է ծնում Բաղդադի և Անկարայի միջև։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի ռազմակայանը նոր գնդակոծության է ենթարկվել