Իրանցին անցել է ինժեներատեխնիկական պատնեշը և փորձել առանց փաստաթղթերի հատել ՀՀ սահմանը

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օրինախախտը բռնվել է և փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 19-ին Իրանի քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով Մեղրիի անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության` փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Հ.Զ-ն բռնվել է և փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։
Ինչպես է Սաակաշվիլին կարողացել հատել Վրաստանի սահմանը. մանրամասներ
Հ.Զ-ն կալանավորվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը):