Հռոմի պապը դժգոհ է Զելենսկու դիրքորոշումից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. Արխիվային լուսանկար
Զելենսկին ցանկանում է, որ քահանայապետը հնարավորինս արագ գա Կիև, բայց ինքը՝ Ֆրանցիսկոս պապը, Ուկրաինայի մայրաքաղաք չի այցելի, քանի դեռ Մոսկվա չի այցելել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճնշումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վրա՝ Կիևին աջակցելու հարցում, քահանայապետի դժգոհությունն է հարուցել. հայտնել է Վատիկանի մասնագետ, IL Fatto Quotidiano-ի լրագրող Մարկո Պոլիտին:

Մասնավորապես, Վատիկանում այնքան էլ չեն հասկանում Զելենսկու թվիթերյան գրառումը, որում նա աշխարհի կրոնական առաջնորդներին կոչ է անում բացասական տեղեկատվություն տարածել Ռուսաստանի մասին։

«Այդ թվիթը հիանալի ցույց է տալիս, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Կիևի քաղաքականությունը տարբեր կողմերում են։ Վատիկանին դուր չի գալիս, երբ քահանայապետին ասում են, թե նա ինչ պետք է անի, ինչպես նաև այն փաստը, որ Ուկրաինայի իշխանությունները գրաքննության են ենթարկել պապի խաչերթի հեռուստատեսային հեռարձակումը, որովհետև դրանում ուկրաինացիների և ռուսների միջև խաղաղության գաղափար էր հնչում»,- բացատրել է Պոլիտին:
IL Fatto Quotidiano-ի լրագրողը նշել է նաև, որ ներկայումս Հռոմի պապի վրա իսկապես ճնշում է գործադրվում Ուկրաինայի առաջնորդի կողմից։ Բանն այն է, որ Զելենսկին ցանկանում է, որ քահանայապետը հնարավորինս արագ գա Կիև, բայց ինքը՝ Ֆրանցիսկոսը, Ուկրաինայի մայրաքաղաք չի այցելի, քանի դեռ չի այցելել Մոսկվա։