Հայաստանը ներառվել է աշնանային հանգստի համար ամենաէժան երկրների ցանկում

Գառնի. Արխիվային լուսանկար
Վերջին տարիներին Հայաստանը կայուն կերպով առաջատար դիրքեր է զբաղեցնում ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված ուղղությունների հնգյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որտեղ կարելի է ավելի էժան հանգստանալ աշնանը. այս մասին հաղորդել են ՏԱՍՍ-ի հարցմանը մասնակից տուրօպերատորները։
Աշնան համար առավել մատչելի արտասահմանյան տուրերը վաճառվում են Աբխազիա, Եգիպտոս, Հայաստան, Իրան և Բահրեյն ուղղություններով։ Մեկ անձի համար դեպի Աբխազիա 1 շաբաթյա փաթեթները կազմում են մոտ 395 դոլար, դեպի Եգիպտոս` մոտ 842 դոլար, դեպի Հայաստան` շուրջ 845 դոլար, իսկ Իրան` 1200 դոլար։

«Առավել մատչելի կարելի է հանգստանալ նաև ԱՄԷ-ում և Թուրքիայում։ Տուրօպերատորը հոկտեմբերի 15-ից դեպի Թուրքիա և Աբխազիա տուրերի գների սահուն նվազում է նկատում, այն դեպքում, երբ դեպի Եգիպտոս, ԱՄԷ, Վենեսուելա և Մալդիվներ ուղեգրերի արժեքն աճում է սեզոնով պայմանավորված»,- փոխանցում է լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանն իր կայուն տեղն ունի ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների ցանկում, 2022 թվականի ամռանն էլ դարձել է առաջատար։ Այս տարի մեր երկիրն առաջ է անցել Թուրքիայից, Ղրղզստանից, Ղազախստանից և Հունաստանից։