Գնդակոծությունների հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանը հոսանքազրկվել է

Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհ
Ուկրաինայի ԶՈւ–ն շարունակում է գնդակոծել Զապորոժիեի ԱԷԿ-ն ու Էներգոդարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինված ուժերի գնդակոծություններից և դրանց հետևանքով առաջացած հրդեհներից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատել է անվտանգության համակարգը, ցանցում կարճ միացում է եղել: Հենց այդ պատճառով էլ էլեկտրաէներգիայի խափանումներ են սկսվել մարզի քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում են իշխանությունները։
Մասնագետները վերամիացման միջոցով արագ վերականգնել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է գնդակոծել Զապորոժիեի ԱԷԿ-ն ու Էներգոդարը։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության` միայն վերջին մեկ օրում 7 հարված է հասցվել այն շրջանին, որտեղ գտնվում է կայանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 182-րդ օրը։