Ղազախստանի հավաքականը Հայաստանում հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթում

Միջազգային բանակային խաղերը Դիդլիջանում
Միջազգային բանակային խաղերը Դիդլիջանում
Պատվիրակությունների անդամներն ու մրցավարները նշել են, որ մասնակից բոլոր երկրների զինծառայողների վարպետության մակարդակն էապես բարձրացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի հավաքականը Հայաստանում հաղթել է Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցույթում։ ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ մրցույթի հաղթողներին պարգևատրել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Վիկտոր Գորեմիկինը։
ՌԴ ԶՈւ հավաքականը երկրորդն է, Բելառուսինը` երրորդը։ Պարգևատրման արարողությունն անցկացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
«Մեր մրցույթը մարտական ուսուցման ժամանակակից ձևաչափ է, որում առավելագույնս արտացոլված է մրցակցության, հաղթանակի հասնելու համար անզիջում, բայց ազնիվ և արդար պայքարի սկզբունքը»,- ընդգծել է Գորեմիկինը։
«Խաղաղության մարտիկ» մրցույթի ծրագիրը երեք փուլ է ներառում` ինտելեկտուալ («Էրուդիտ»), ռազմամարզական («Աթլետ»), ռազմամասնագիտական («Ռատնիկ»), իսկ ընդհանուր ստուգարքից դուրս անցկացվում է գրական-գեղարվեստական ու պարային «Արվեստ» փուլը։
Դիլիջանում ամփոփվել են «Ռազմիկ» մրցաձևի արդյունքները. հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը