ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Գեղասահքի Ռուսաստանի և Եվրոպայի 2020 թվականի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանը փոխել է մարզչին, նա տեղափոխվել է Եվգենի Ռուկավիցինի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
18-ամյա Արթուր Դանիելյանը Ելենա Բույանովայի ղեկավարությամբ մարզվում էր 2016 թվականից։
Նշենք, որ Դանիելյանը նախորդ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 13-րդ տեղը։ Ռուկավիցինի խմբում են աշխատում 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Դմիտրի Ալիևը և 2021 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր Մակար Իգնատովը։