«Երևանը» ջախջախեց «Եվրոպային». ընթանում է Ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլը

«Երևան»–«Եվրոպա» հանդիպումից հետո
Երկու տուրից հետո «Երևանը» 3 միավոր ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» ակումբը առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում՝ 15։1 հաշվով հաղթելով Ջիբրալթարի «Եվրոպային»։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի չեմպիոնն առաջին տուրում 2։7 հաշվով պարտվել է լատվիական «Պետրով» ակումբին։
Երկու տուրից հետո «Երևանը» ունի 3 միավոր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-27-ը Երևանում անցկացվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցներն են լատվիական «Պետրովը», անգլիական «Լոնդոն Հելվեցիան» և Ջիբրալթարի «Եվրոպան»։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը