ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի ֊ Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` դին խոհանոցում հայտնաբերել է կանչով մեկնած շտապօգնության խումբը, որն էլ տեղեկացրել է ոստիկանությանը։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Խ.-ն է։ Ոստիկանները հատակին հայտնաբերել են արնանման հետքեր և արնոտ դանակ, տղամարդու մարմնի տարբեր մասերում վնասվածքներ են եղել:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: