ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ամերիկացի համանախագահ ունի

Ֆիլիպ Ռիքերը
Մինչ այս նշանակումը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր Էնդրյու Շոֆերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հայտնում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունը։
Պետդեպարտամենտը նաև հաստատել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
Նշվում է, որ համանախագահ Ռիքերը փոխգործակցելու է գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրոպական Միությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերի շրջանակում նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը:
Նշենք, որ մինչ այս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր Էնդրյու Շոֆերը։