Բելգիան լրացուցիչ 8 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային օգնելու համար

Ուկրաինացի զինվորականներ. Արխիվային լուսանկար
Բելգիան պատրաստ է նաև գիշերային տեսողության սարքեր և դեղորայք տրամադրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Բելգիայի կառավարությունը լրացուցիչ 8 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի բանակին օգնելու համար, մասնավորապես՝ գիշերային տեսանելիության սարքեր և ձմեռային հագուստ գնելու համար: Այս մասին ասված Է Բելգիայի կառավարության հայտարարության մեջ։

«Բելգիան ՆԱՏՕ-ի ալիքներով 8 մլն եվրոյի չափով օգնություն կտրամադրի Ուկրաինայի զինված ուժերին... մեր երկիրը նախատեսում է տրամադրել առաջին օգնության միջոցներ, ձմեռային հագուստ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անհրաժեշտության դեպքում Բելգիան պատրաստ է նաև «գիշերային տեսողության սարքեր և դեղորայք տրամադրել» զինվորականների կարիքների համար:
Բելգիան, ինչպես և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրներ, աջակցել է Ուկրաինային զենքի անհատույց մատակարարումներին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինային Բելգիայի ռազմական մատակարարումներն արժեցել են 76 մլն եվրո:
Ռուսաստանն նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինություն է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: